Հասարակություն 

Վթար՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում

Հուլիսի 12-ին, ժամը 07:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2107 (վարորդ՝ Գ. Խ. ծնված 1995 թ.) և Opel Zafira (վարորդ՝ Ա. Ս. ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից