Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Իմ քայլի պատգամավորը հերքում է

analitik.am

Այսօր՝ հուլիսի 12-ին, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հերքեց այն տեղեկությունները, թե ինքը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժն իշխանության է եկել 40 տարի ժամկետով:

Եղոյանի խոսքերով, այսօրվա աշխարհում նման պնդում որևէ մեկը չի կարող անել, նույնիսկ՝ բռնապետական իշխանությունները, էլ ուր մնաց նման բան ասի ժողովրդի քվեով ընտրված իշխանությունը:

Իշխանական պատգամավորը հիշեցրեց Հանրապետականների մասին, ովքեր նմանատիպ հայտարարություն էին արել. «Ունեինք իշխանություն,  որ նման պնդում էին անում: Տեսանք, թե ինչ եղավ»:

Հարցին, թե որքան ժամանակով են իրենք եկել իշխանության, Եղոյանն ասաց, որ 5 տարվա մանդատ են ստացել, կես տարին արդեն անցել է, 4,5 տարի հետո պարզ կլինի հարցի պատասխանը:

Նույն շարքից