Հասարակություն 

Ի՞նչ են մտածում Իմ քայլը խմբակցությունում Ստամբուլյան կոնվենցիայի մասին

analitik.am

Ստամբլույան կոնվենցիա դեռ շրջանառության մեջ դրված չէ, այն նույնիսկ պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում: Այսօր՝ հուլիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցը նշեց, որ խմբակցության ներսում քննարկում չի եղել հարցի շուրջ, հետևաբար չի կարող լինել դիրքորոշում:

Ինչ վերաբերում է մեծամասնության առանձին պատգամավորների հայտարարություններին, ապա դա նրանց առանձին դիրքորոշումն է:

Մակունցը պնդում է, որ պատգամավորների վրա ճնշում չկա արտահայտվելու մասով. «Մենք նախատեսում ենք խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո կունենանք դիրքորոշում: Ծանոթանալուց հետո մենք մեր տեսակետը նաև կհայտնենք առանձին դրույթների վերաբերյալ»:

 

 

Նույն շարքից