Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցը պատասխանեց թավշյա հեռացման մասին զգուշացնող Սասուն Միքայելյանին

analitik.am

Իմ քայլը խմբակցությունում չկան այնպիսի թևեր, որոնց մասին խոսվում է ժամանակ առ ժամանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ առնվազն ինքը տեղյակ չէ նման խմբավորումներից:

Մակունցը կարծիք է հայտնել, որ ՔՊ-ն ընդհանուր առմամբ աշխատում է ներդաշնակ, համագործակցային և թիմային:

Լիլիթ Մակունցը խոսել է նաև Սասուն Միքայելյանի՝ օրեր առաջ արած հայտարարության մասին, որ իշխանությունները պետք է դասեր քաղեն, հակառակ դեպքում թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում: Մակունցը նշել է, որ իրենք խորհրդարանում հայտնվել են քաղաքացու քվեով, և բնականաբար, խորհրդարանում կլինեն ընդգրկված կամ չեն լինի դարձյալ քաղաքացու քվեով:

Նույն շարքից