Հասարակություն 

«Ստամբուլյան կոնվենցիան ստիպելու է հրաժարվել ազգային ավանդույթներից, ճանաչել 3-րդ սեռի գոյությունը». Արա Հակոբյան. Առավոտ

analitik.am

«Ստամբուլյան կոնվենցիան ականներ ունի, որոնք պարունակում են ազգային արժեքների ճնշման հնարավորություն»,-«Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնած՝ «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներ. Ստամբուլյան կոնվենցիա» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը:

Նրա բնորոշմամբ՝ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող պետությունների մի մասը ստորագրել և վավերացրել է կոնվենցիան, իսկ 11 երկրներ՝ այդ թվում ՀՀ-ն, ստորագրել, բայց չեն վավերացվել, Ադրբեջանն ու Ռուսաստանն էլ ոչ ստորագրել են, ոչ վավերացրել:

«Կոնվենցիայի տողատակում ռիսկեր կան: Եթե հանկարծ ԱԺ-ն վավերացնի կոնվենցիան, և դրա դրույթները դառնան կատարման ենթակա, սկիզբ կդրվի նոր իրողության, որում առկա են լինելու բավարար իրավական հիմքեր, որպեսզի փորձ արվի ստիպել հրաժարվել ազգային ավանդույթներից, ճանաչել երրորդ սեռի գոյությունը, ընտանիքում՝  նույնասեռականությունը»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից