Հասարակություն 

Մամուլի դեմ պայքարում մտնում ենք նոր փուլ. Արմինե Օհանյան

analitik.am

Մամուլը ստիպված է ոչ միայն բազմաթիվ ֆինանսական, տնտեսական խնդիրներ հաղթահարել, այլ նաև ընդդիմանալ դաժան հակաքարոզչությանը, որը շուրջ մեկ տարի կա, ինչը հրահրվում ու խրախուսվում է նաև իշխանությունների կողմից: Այսօր՝ հուլիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Օհանյանի խոսքերով, այսօրվա իշխանության կողմից լրագրողների նկատմամբ քարոզչական պատերազմ է մղվում, դա գաղտնիք չէ, այդ մասին բազմիցս խոսվել է, սակայն այսօր մամուլի դեմ պայքարում մտնում ենք նոր փուլ, որը բնորոշվում է բազում դատական հայցերով և մեծ ֆինանսական պահանջներով. «Միայն «Հրապարակի» դեմ 8-9 հայց ունենք, մի այդքան էլ սպառնալիքներ ունենք»:

Օհանյանը կարծում է, որ այս տենդենցը կշարունակվի, քանի դեռ իշխանությունը չի սաստել որոշ մարդկանց, հասկացրել, որ երկիրը չի կարող առանց մամուլի և ազատ խոսի գոյատևել:

Օհանյանը նշեց, որ հայցվորների մի մասն էլ իշխանության ներկայացուցիչներն են և այսօր առկա դիկտատի պայմաններում դժվար է լինելու հաղթել իշխանական հայցվորներին. «Ես կարծում եմ, որ հիմա հանրային խոսք, կարծիք պետք է հնչի, որը պետք է մերժի այդպիսի մեթոդներով մամուլի դեմ պայքարը: Չի կարող երկրի վարչապետը դիմել դատարան, շահել դատական հայցը և փոքրիկ լրատվամիջոցը հայտնվի մեկ միլիոն դրամ տուգանքի տակ: Ինչպե՞ս է այդ լրատվամիջոցը փակելու տուգանքն ու գոյատևելու: Սա անթույլատրելի է»:

Բանախոսն ասաց, որ նախկինում էլ են լրատվամիջոցների դեմ հայցեր ներկայացրել, բայց օրինակ Սեյրան Օհանյանի կինն իր հայցով դրամական փոխհատուցում չէր պահանջել:

Նույն շարքից