գլխավոր Հասարակություն 

«Տիգրան Ավինյանին չի հետաքրքրում, որ իր անունը չարչրկվելու է մարիխուանայի հետ կապված»

Երբ մամուլը տանում են դատական պրոցեի մեջ, այն միանգամից լուրջ խնդիրներ է ունենում, որոնք նախ կապված են ժամանակային ռեսուրսների, ֆինանսական խնդիրների հետ: Սա ճնշում է մամուլի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աղասի Ենոքյանը՝ հիշեցնելով, որ այսօր 90-ից ավել հայց կա ԶԼՄ-ների դեմ:

Ենոքյանը կարծում է, թե լավ է, որ մամուլին չորով փակելու փոխարեն դիմում են դատարան, բայց սա լուրջ ճնշում է. «Առաջ պաշտոնյաները, գործարարները չէին ուզում իրենց անունը շատ շոշափվի, դրա համար չէին դիմում դատարան՝ փորձելով հարցը լուծել մինչև դատարան: Այդպիսի օրինակներ շատ կան: Իսկ հիմա գնում են դատարան»:

Ենոքյանը մասնավորապես խոսեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցի մասին, երբ գրել էին, որ նա մարիխուանա է օգտագործել: Օրեր առաջ Ավինյանը դատարանում շահեց գործը: Բանախոսի խոսքերով, Ավինյանին չի հետաքրքրում, որ դատական գործընթացի ժամանակ անընդհատ խոսվելու է այդ մասին. «Մինչ դատարան հարցը լուծելով՝ առաջ թույլ չէին տալիս իրենց անվան չարչրկվելը, իսկ հիմա դա երկրորդական է»:

Ինչ վերաբերում է մամուլի հանդեպ ճնշումներին, Ենոքյանը նշեց, որ հիմա նոր փուլ ենք մտնում. «Այսօրվա խորհրդարանը շատ բան ունի անելու, սակայն ամեն ինչ թողած՝ թիթեռ են նկարում»:

Ենոքյանը նշեց, որ հիմա սկսվում են թափով մամուլի հետ կապված օրենքներ ընդունել: Նրա խոսքերով, հանրային պահանջ կարծես թե չկա, սակայն որոշակի խումբ առանց լրատվամիջոցների հետ քննարկելու որոշում են կայացրել և օրենք են մտցնում ԱԺ. «Մի կողմից դատական պրոցեսներն են, մյուս կողմից ֆեյքերով պայքարը, հետո նաև տուգանքները, օրենքները: Սա պայքարը է, որն ընթանում է ազատ խոսքի դեմ: Այստեղ ամենակարևորը լրագրողական համայնքի միասնականությունն է: Պետք է լուսաբանել, ակտիվացնել բոլոր լրատվամիջոցները»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից