Հասարակություն 

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն իր սանիկին է պրոռեկտոր նշանակել

analitik.am

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր սանիկին է պրոռեկտոր նշանակել: Մենուա Սողոմոնյանի տեղն է նշանակել: Հիշում եք չէ՞` ինչ ոգևորություն կար համալսարանական շրջանակներում, երբ երեք ամիս առաջ Մենուան պրոռեկտոր դարձավ: Բոլորն էին ուրախացել, որովհետև պրոֆեսիոնալ, ազնիվ, հայրենասեր և իսկական նվիրյալի էր վստահվել այդ շատ կարևոր պաշտոնը: Ես երևի այն քչերից էի, ով վտանգ տեսավ այդ նշանակման մեջ: Որովհետև գիտեի, որ դրանից հետո Մենուան թիրախավորվելու է: Վստահ էի, որ համալսարանում իշխանակռիվ սկսած Սորոսի վաստակները հետևից են ընկնելու, չեն թողնելու աշխատի, վնասելու են ամեն կերպ… Ճիշտ նույն կերպ, ինչ Վահագն Վարագյանի դեմ են պայքարում: Գիտեի ու ճիշտ դուրս եկա:

Մայր Բուհը մամռակալում է այսօր Սևանի պես: ԵՊՀ նոր ղեկավարությունն անհաշտ պայքար է սկսել համալսարանի ավանդույթները պահպանող, արժեքները գիտակցող, իրական կրթությանը նվիրված մարդկանց դեմ: Ու թող նրանք այդ գործում այսօր որոշ հաջողություններ ունեն, բայց միևնույն է այդ վիրուսի պատվաստանյութն էլ կա: Եվ այն արդեն ներարկված է համալսարանում:

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նույն շարքից