Հայաստան Քաղաքականություն 

Փոխվարչապետը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ թելերով կապված լինելու լուրերի մասին

analitik.am

Ինձ հետ նման քննարկում չի եղել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով այն տեղեկությունների մասին, որ ինքը փոխարինելու է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բազմաթիվ թելերով կապված լինելուն, Գրիգորյանը նշել է, որ դրանք անլուրջ խոսակցություններ են:

Հարցին, թե շփում չկա արդյո՞ք երկրորդ նախագահի հետը, փոխվարչապետն ասել է, որ դժվար կլինի հիմա ֆիզիկապես շփում ունենալ. «Ես որևէ մեկի հետ հատուկ թելերով կապված չեմ»:

Նույն շարքից