Հասարակություն 

Ստամբուլում Արփինեի վրա հարձակված անձինք առ այսօր չեն կալանավորվել

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նոր գրառում է արել  Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արփինե Թումանյանի ընտանիքի մասին։

Փայլանն անդրադարձել է այն հարցին, որ հանցագործները մինչև օրս չեն հայտնաբերվել և կալանավորվել, իսկ հայ ընտանիքն էլ հարձակման ենթարկվելուց հետո հեռացել է Թուրքիայից։

«40 օր է անցել Արփինեի դեմ ատելության հողի վրա իրականացված հարձակումից։ Չնայած մեր կողմից պատկան մարմիններին արված կոչերին և նախաձեռնություններին, հանցագործները չեն կալանավորվել։ Հասարակությունը չցուցաբերեց անհրաժեշտ զգայունություն։ Ամոթ եմ ապրում Թումանյանների ընտանիքին «մի գնացեք» ասել չկարողանալու համար։  Այժմ ատելությունը նորից հաղթեց»։

Աղբյուր`    Ermeni haber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից