Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանն 88 միլիոն դոլարով ավելացրել է ռազմական բյուջեն

analitik.am

Այսօր՝ հուլիսի 12-ին, ադրբեջանական խորհրդարանը փոփոխություններ է կատարել 2019 թվականի պետական բյուջեում: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Փոփոխությունները վերաբերում են նաև ռազմական բյուջեին, այն ավելացել է:

Հարևան երկրի ռազմական բյուջեն այս տարվա համար կկազմի 1,88 միլիարդ դոլար:

Ստացվում է, որ Ադրբեջանն այս տարվա իր ռազմական բյուջեն ավելացնում է 4,9 տոկոսով՝ 88 միլիոն դոլարով:

Նույն շարքից