Քաղաքականություն 

Տիկին Զոհրաբյանի կոնֆլիկտը այս պահին միայն ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչների հետ է. «Մեդիա պաշտպան»

analitik.am

2019 թ․ հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 122 հոդված, որոնցից 12-ը եղել է դրական, 2-ը՝ բացասական, 112-ը՝ չեզոք։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շարունակում է դրական վարկանիշ ունենալ։ Այս տասնօրյակում ևս տիկին Զոհրաբյանի ֆոտոշարքը կրկին դրական նշանակություն ունեցավ։ Դրա հետ մեկտեղ Նաիրա Զոհրաբյանին, ըստ լրատվականների, բավական հարգում են Արմավիր ՔԿՀ դատապարտյալները։

Վերջերս նամակով ԱԺ պատգամավորին դիմած ժամկետային զինծառայող Գոռ Գորոյանը, ում մեղադրում էին զինծառայությունից խուսափելու մեջ և կարող էր դատապարտվել, Նաիրա Զոհրաբյանի միջնորդությամբ ազատ է արձակվել և մեկնել է ծառայության։ Սա ևս լրատվականները դրական լույսի ներքո են լուսաբանել։

Նաիրա Զոհրաբյանը համարվում է նաև ամենաակտիվ պատգամավորներից մեկը։ Նաիրա Զոհրաբյանի դեմ մեծ ալիք է սկսվել համացանցում, ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչները և մի շարք քաղաքացիներ համարում են, որ պատգամավորը ոչ կոմպետենտ է «ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» հանձնաժողովի նախագահ լինելու համար։ Արման Աբովյանը ի պաշտպանություն գործընկերուհու խոսել է և հայտարարել է. «Հասնում ենք կամաց-կամաց աբսուրդի գագաթին… Ճիշտն ասած սպասելի էր, որ տրանսգենդեր անձինք անելու են ամեն ինչ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի ՀՀ կողմից, սակայն այս բացահայտ ճնշումը ՀՀ ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» հանձնաժողովի նախագահի հանդեպ`արդեն անցնում է բոլոր սահմանները»։

Նաիրա Զոհրաբյանը փաստացի շարունակելով իր սոցիալական ծրագրերը և թիմի ներսում ակտիվ լինելով՝ գրավում է նաև մամուլի ուշադրությունը և այդ ամենը կարողանում է ճիշտ մատուցել հասարակությանը։ Ստացվում է, որ տիկին Զոհրաբյանի կոնֆլիկտը այս պահին միայն ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչների հետ է։

Նույն շարքից