Հասարակություն 

Պարոն Փաշինյան, Դուք կարող է՞ անձի երկվություն ունեք, ոչ թե ստախոս եք. Լուսինե Հարոյան

analitik.am

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցության առաջին համար Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեկ տարի առաջ Փաշինյանը կոկորդ էր պատռում ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին:
Այսօր այդ նույն մարդը զգալիորեն ավելացնում է ծառայողական մեքենաների թիվը:

Պարոն Փաշինյան, Դուք կարող է՞ անձի երկվություն ունեք, ոչ թե ստախոս եք` արագաչափերը, սաշիկները, պարգևավճարները, կարմիր գծերը, սերժակար սահմանադրությունը, ընտրական օրենսգիրքը, օլիգարխները, մենաշնորհները, էլեկտրաէներգիայի գները, ծնողներից բանակ տրուսիկ-մայկա ուղարկելը, բուհերի ապաքաղաքականացումը, ՀԱՊԿ-ն, խնամի-ծանոթ-բարեկամը, ներդրումները, աղքատության վերացման ծրագիրը, ներգաղթը... էլ որ մեկն ասեմ...

Բա էն մետրոյով ու հեծանիվով գործի գնալու շոուները էլ չենք տեսնելո՞ւ:

Բա Ձեր «պակլոննիկները» կտխրեն, էդ մարդկանց էլ ինչ հետաքրքիր բան կարա՞ք առաջարկեք:

Նույն շարքից