Հասարակություն 

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Արնոլդ Շվարցենեգերը մահացել է

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դերասան Արնոլդ Շվարցենեգերը մահացել է: Այս մասին Սպիտակ տնից հայտնում է Yahoo News-ի թղթակից Հանթեր Ուոքերը, փոխանցում է Լենտան:

«Արնոլդ Շվարցենեգերը…գիտե՞ք ինչ: Նա մահացել է: Ես այնտեղ եմ եղել»,-Թրամփի խոսքերն է մեջբերում Ուոքերը:

Երկաթե Առնիի արձագանքը չի ուշացել. «Ես դեռ այստեղ եմ: Ցանկանում եք համեմատել հարկային դեկլարացիա՞ն»,-գրել է դերասանը թվիթերյան իր էջում:

Դրանից հետո Ուոքերը պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահը Շվարցենեգերի մահվան մասին հանկարծակի հայտարարել  «Թեկնածու» ամերիկյան հայտնի շոուի մասին քննարկման ժամանակ: Մինչև 2017 թվականը Թրամփն այդ շոուի հաղորդավարն էր: Նրան այդ տարի փոխարինեց Առնին, ով այն լքեց մեկ եթերաշրջան հետո:

Նույն շարքից