Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան ռուսական C-400 համակարգերը կարող է տեղակայել Հայաստանի հետ սահմանին

analitik.am

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական C-400 «Տրիումֆ» համակարգերի առաջին խմբաքանակն արդեն հասել է Թուրքիա: Այն գտնվում է Մյուրթեդ ավիաբազայում:

Ինչպես փոխանցում է Ռուսարմինֆոն, ռազմական փորձագետ Անդրեյ Ֆրոլովը, մեկնաբանելով հարցը, թե ինչու է Անկարան գնել ռուսական համակարգերը, նշել է, որ Թուրքիան չուներ հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են հեռավոր թիրախներ խոցել:

«Նրանց համար կարևոր է պաշտպանել մայրաքաղաքը: Թուրքական ԶԼՄ-ները երկու վայր են նշում համակարգերը տեղակայելու համար՝ Անկարայի մոտ, երկրորդը՝ Հայաստանի սահմանի մոտ»,-ասել է Ֆրոլովը:

Հավելենք, որ Թուրքիան երկրորդ երկիրն է Չինաստանից հետո, որը ձեռք է բերում ռուսական C-400 համակարգերը:

Նույն շարքից