Միջազգային Քաղաքականություն 

Աշխատանքի նախարարը հեռացել է պաշտոնից ֆինանսիստի շուրջ սեքս-սկանդալի ֆոնին

analitik.am

ԱՄՆ Աշխատանքի նախարար Ալեքս Աքոսթան հեռացել է պաշտոնից գործարար-ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին:

BBC-ն գրում է, որ 2008 թվականին Աքոսթան եղել է Ֆլորիդայի գլխավոր դատախազ և համակարգել է Էփշթեյնի գործը: Վերջինս մեղադրվում էր անչափահասների նկատմամբ հանցագործության մեջ: Այդ ժամանակ վերջինս դատապարտվեց ընդամենը 13 ամսվա ազատազրկման՝ պատժաժամկետի մեծ մասն անցկացնելով սեփական գրասենյակում:

Աքոսթան այն ժամանակ կոշտ քննադատության ենթարկվեց, քանի որ Էփշթեյնին ցմահ ազատազրկում պետք է սպասեր:

Հիմա ֆինանսիստի նկատմամբ նոր գործ են հարուցել, նրան մեղադրում են մարդկանց առևտրով զբաղվելու մեջ: Քննությունը կասկածում է, որ նա ամբողջ ցանց է ունեցել, որը զբաղվել է մարմնավաճառության բիզնեսով, այնտեղ ընդգրկելով նաև անչափահասների:

Նույն շարքից