Հասարակություն 

Վանեցյանը չի բացառում, որ էներգահամակարգում խափանումը հնարավոր է՝ եղել է միտումնավոր միջամտության արդյունքում

analitik.am

Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում, և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ՝ պարզելու համար՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքում, թե տեխնիկական պատճառներով: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքերով, բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ. «Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, այդ ընթացքում կտրվի նախնական եզրակացությունը: Այդ 10 օրվա մեջ քննությունը բոլոր հարցերին կպատասխանի»:

Նույն շարքից