Հասարակություն Միջազգային 

Սոցցանցում վաճառել է իր կեղտոտ գուլպաները

analitik.am

Լոնդոնի բնակչուհի Հաննա Քեինը ֆեյսբուք սոցիալական ցանցում վաճառել է իր կեղտոտ գուլպաները։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «MyLondon» պորտալին, որտեղ աղջիկը կիսվել է իր պատմությամբ։

Բրիտանուհու խոսքերով գուլպաները վաճառելու միտքն առաջացել է աշխատանքային օրվա վերջում՝ սպորտ ակումբում մարզանքի ժամանակ։ Որոշելով գումար աշխատել նա լուսանկարել է իր հագին եղած գուլպաները և հրապարակել է սոցցանցում։ Գուլպայի արժեքը կազմել է 400 (ռուբլի)։

«Մարդիկ մտածում էին, որ էջս կոտրել են, շատ մարդիկ վախեցնում էին, որ կպատմեն մայրիկիս, միևնույն ժամանակ մարդկանց մի մասը հետաքրքրված էր արդյո՞ք կհայտնվի մեկը, ով կցանկանա գնել դրանք, իսկ եթե այո, ինչպիսի մարդ կլինի նա»,-գրել է աղջիկը։

Վաճառքի մասին հրապարակումից 15 րոպե հետո Քեինը ստացել է հինգ հաղորդագրություն պոտենցիալ գնորդներից։ Նրա խոսքերով գնորդները եղել են շատ կիրթ և նորմալ մարդիկ։ Նրանք խնդրել են նաև վաճառել զուգագուլպաներ, կոշիկներ և ներքանզգեստ։

Նշվում է, որ գնորդը Ջոն անունով մեկն է, ով պատրաստ է եղել վճարել 10 ֆունտ։Հայտնի է, որ հենց Ջոնն էլ գնել է գուլպաները։

Նույն շարքից