Հասարակություն 

«Արգելակման փոխարեն շփոթվել, գազի սեղմակն եմ սեղմել»․ 34–ամյա կինը BMW–ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

analitik.am

Երեկ՝ հուլիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Մարուսյա Ա.-ն իր վարած BMW մակնիշի 49 VV 009 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Նազելի Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Մարուսյա Ա.-ն այնուհետև BMW–ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից