Հայաստան Հասարակություն 

ՀՀ քաղաքացիներն արդեն ազատ են լքելու Վրաստանը, վերադառնալու հայրենիք. Արման Թաթոյան

analitik.am

Ուրախ եմ տեղեկացնելու, որ հենց նոր Վրաստանի գործընկերս՝ Հանրային պաշտպան տիկին Նինո Լոմջարիան ինձ ասաց, որ Հայաստանի քաղաքացու անձնագրերը մեր երկու հայրենակիցներին վերադարձվել են, նրանց հարցաքննություններն ավարտվել են ու նրանք երկուսն էլ արդեն ազատ են լքելու Վրաստանը, վերադառնալու հայրենիք՝ Հայաստան կամ մեկնելու ցանկացած այլ վայր։

Նրանց անձնագրերը վերցրել էին Վրաստանի իրավապահ մարմինները մի քրեական գործով, որի մասին երեկ գրառում էի արել։

Շնորհակալություն գործընկերոջս ու նրա պրոֆեսինալ աշխատակազմին կարևոր արագ աջակցության համար։

Այս ընթացքում կարևոր է եղել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությունը մեր համաքաղաքացիներին։

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

 

Նույն շարքից