Երեկ՝ հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 28 AA 800 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան թիվ 222 հասցեում գործող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ա.-ն և ուղևոր, համաքաղաքացի, 33-ամյա Վահե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևան բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ Shamshyan.com



