Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Ռուսների վերաբերմունքը վրացիների հանդեպ

analitik.am

Ռուսների գրեթե կեսը (48%-ը) վրացիներին վերաբերվում է անտարբեր, 37%-ը՝ լավ: Այս մասին վկայում են  «Общественное мнение» ֆոնդի կատարած հարցման տվյալները:

Հարցվածների 7%-ը դժվարացել է պատասխանել, միայն 8%-ն է ասել, որ ունի բացասական վերաբերմունք:

Վրացիների հանդեպ իրենց լավ վերաբերմունքի պատճառներից հարցվողները հատկապես առանձնացրել են նրանց հյուրասիրությունն ու լավ մարդ լինելը: Բացասական վերաբերմունք ունեցող մարդիկ դա բացատրել են վրացիների՝ Ռուսաստանի հանդեպ վատ վերաբերմունքով:

Հարցվածների 71%-ը կարծում է, որ պետությունների միջև լավ հարաբերությունները երկու կողմերի համար էլ կարևոր են, 19%-ը կարծում է, որ դա կարևոր է Վրաստանի համար և միայն 3%-ն է կրծում, որ կողմերի միջև լավ հարաբերությունները կարևոր են Ռուսաստանի համար, 7%-ը դժվարացել է պատասխանել:

Նույն շարքից