Միջազգային Քաղաքական գլխավոր 

Թրամփը խոսել է Սիի ու Պուտինի աղոթքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներն «աղոթում» են, որպեսզի ԱՄՆ-ում իշխանության գա դեմոկրատ Ջո Բայդենը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Թրամփը խոսել է լրագրողների հետ:

«Սին, Պուտինը և մյուսները գնում են քնելու և աղոթելու, որ Ջո Բայդենը կամ նրա նման ինչ-որ մեկը դառնան նախագահ, որպեսզի իրենք կարողանան մեր երկրի «հախից գալ»»,-ասել է Թրամփը:

Հունիսի 19-ին Թրամփը պաշտոնապես հայտարարել էր, որ պատրաստվում է 2020 թվականին մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Նույն շարքից