Աճուրդում 53,5 հազար դոլարով վաճառել են արքայադուստր Դիանայի բլուզը: Այս մասին հայտնում են կազմակերպիչները:
Լոտը ձեռք է բերել Կալիֆորնիայի բնակիչը, ով ցանկացել է անհայտ մնալ: Նշվում է, որ բլուզը վաճառվել է 10 անգամ ավելի թանկ, քան՝ սպասվում էր:
Daily Mail-ը գրում է, որ բլուզը Դիանան նվիրել էր իր ֆիթնեսի մարզիչ Ջենի Ռիվեթթին, ով էլ վաճառեց այն: Նա արդեն հայտնել է, որ ստացած գումարն ուղղվելու է բարեգործությանը: