Հասարակություն 

Գաճաճի մայրը դիմել է Թրամփին՝ խնդրելով հնարավորություն տալ բանտում տեսնել որդուն

ԱՄՆ-ում մեղավոր ճանաչված թմրաբարոն Գաճաճի մայրը դիմել է Դոնալդ Թրամփին՝ խնդրելով հնարավորություն տալ բանտում հանդիպել որդու հետ: Այս մասին հայտնել է թմրաբարոնի պաշտպան Խոսե Ռոդրիգեսը:

Կինն արդեն նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին, որպեսզի վերջինս թույլ տա իրեն մուտք գործել նահանգներ: Ավելի վաղ նա նման խնդրանքով դիմել էր նաև Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին:

Հավելենք, որ Գաճաճին մեղավոր են ճանաչվել մի քանի հոդվածներով: Նրան մի քանի ցմահ ազատազրկում է սպառնում:

Նույն շարքից