Քաղաքական գլխավոր 

Հայաստանը՝ ձեզ օրինակ. Ռուս քաղաքագետը վստահ է, որ Պուտինը չի հետևի Սերժ Սարգսյանի օրինակին

Խորհրդարանական բարեփոխումները կարող են հանգեցնել ապակայունացման և քաղաքական խնդիրների, ինչը մենք տեսնում ենք այլ երկրների օրինակով: Այս մասին հայտարարել է քաղաքական Գլեբ Կուզնեցովը՝ մեկնաբանելով Bloomberg-ի հոդվածը, որը վերաբերում է Ռուսաստանում իբր սպասվող խորհրդարանական բարեփոխումներին:

Քաղաքագետի խոսքերով, ընտրություններից առաջ օրենքներ փոխելն իրատեսական է, պետդումայի ընտրություններից առաջ որոշ օրենքներ փոխվում են, սակայն առնվազն տարօրինակ է այն անվանել բարեփոխում, որն ունի հեռուն գնացող նպատակներ:

Կուզնեցովը նշել է, որ նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու բացասական հետևանքները կարելի է տեսնել մի շարք երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում:

«Մենք Հայաստանի օրինակով տեսնում ենք, որ նախագահականից խորհրդարանականի անցնելը կարող է հանգեցնել ապակայունացման և քաղաքական մեծ խնդիրների: Տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ որևէ մեկը չի գնա այդ քայլին»,-ասել է քաղաքագետը:

Նույն շարքից