Հասարակություն 

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ ուսանողներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի մի խումբ ամերիկահայ ուսանողների:

Նախագահը կարևորել է տարիներ շարունակ այս ծրագրի իրականացումն Ամերիկայի հայկական համագումարի կողմից՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնական բաղադրամասերից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից