Հասարակություն Ֆեյսբուք 

Սա ի՞նչ է՝ իրազեկո՞ւմ, գուշակությո՞ւն, երա՞զ, նախազգուշացո՞ւմ, սպառնալի՞ք, թե՞ ժողովրդի կարծիքի վրա թքած ունենալու անկեղծ խոստովանություն...

analitik.am

40 տարով իշխանության գալու մասին.

Չէ, չէ, բնավ էլ Մսրա Մելիքի՝ 40 տարով Սասունն իշխելու մասին չէ խոսքը...

Օրերս ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներից մեկը (ում, ի դեպ, փաստորեն, դասավանդել եմ ԵՊՀ-ում, բայց այդպես էլ չեմ կարողանում հիշել ուսանողի կարգավիճակում) հայտարարել է, թե իրենք իշխանության են եկել 40 տարով։

Այ քեզ մերօրյա պայծառատեսություն...

Սա ի՞նչ է՝ իրազեկո՞ւմ, գուշակությո՞ւն, երա՞զ, նախազգուշացո՞ւմ, սպառնալի՞ք, թե՞ ժողովրդի կարծիքի վրա թքած ունենալու անկեղծ խոստովանություն...

Հետաքրքիր է՝ ո՞վ է նրան ներարկել այս ինքնավստահությունը:

Հանրությանն ընդամենը «Աշտարակի ձոր» ռեստորանի միջադեպով հայտնի դարձած պատգամավորը, ում, ըստ իր խոստովանության, չեն ճանաչել նաև դեպքի վայր ժամանած ոստիկանները, մի՞թե կարճ ժամանակահատվածում այդչափ ընտելացել է իշխանական հարմարավետ ու դուրեկան կարգավիճակին:

Հարց է առաջանում, թե այս մի քանի ամիսներին այդ ի՞նչ է արել իշխանությունը և անձամբ հենց ինքը՝ որպես ոչ շարքային պատգամավոր, որ իրեն թույլ է տալիս այդպիսի ինքնավստահ հայտարարություն հեղինակել...

Ինչպես հայտնի կինոնկարում է ասվում՝ «ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս», կամ էլ՝ պարզապես, «լավագույն» ավանդույթները շարունակվում են...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նշենք, որ խոսքը վերաբերում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին, ով երեկ հերքեց տեղեկությունները, թե ինքը նման հայտարարություն է արել:

Նույն շարքից