Կիևում նռնականետով կրակել են «112. Украина» հեռուստաալիքի շենքի վրա: Ոստիկանությունը տեղի ունեցածը համարում է ահաբեկչական ակտ:
Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր: Արդյունքում տուժածներ չկան, վնասվել է շինության ֆասադային մասը:
Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով: