Հասարակություն 

Ինչպես Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ, ժողովուրդն էլ իր կառավարությանը ստեղծում է իր պատկերով ու նմանությամբ. Փաշինյան

Մտածողության կերպը, տնտեսության կառուցվածքը շատ բան են փոխում մեր իրականության մեջ: Այսպիսի կենտրոնների դերը հենց դրանով է բացառիկ: Մենք օգնում ենք մեր երեխաներին հավատալ իրենց, ոչ թե կառավարությանը, վարչապետին, նախագահին, նախարարին: Առաջին հերթին մարդը պետք է հավատա ինքն իրեն: Նոր Հայաստանի քաղաքացին առաջին հերթին հավատում է ինքն իրեն, մնացածները՝ նախարարները, պատգամավորները, ընդամենն իր արտացոլանքն էն, իր արտահայտումը, քանի որ վարչապետին, նախարարին մարդն ինքն է ստեղծում իր ընտրությամբ: Այսօր՝ հուլիսի 13-ին, «ՍՄԱՐԹամեջ»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ, ժողովուրդն էլ իր կառավարությանը ստեղծում է իր պատկերով ու նմանությամբ: Մեզ համար մեծ պատիվ է այսօր լինել մեր ժողովրդի ցանկությունների, երազանքներ, ձգտումների, նպատակների, ուժի ու իմաստնության արտացոլումը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ 2018 թվականին տեղի է ունեցել համաշխարհային պատմության մեջ աննախադեպ հեղափոխություն, քանի որ հենց հայ ժողովուրդն է այդպիսին:

Նույն շարքից