Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

Կոռումպացված պաշտոնյայի տորմուզի կալոդկեքը մաշած են. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Կոռումպացված պաշտոնյան չկոռումպացվածից տարբերվում է մի պարզ բանով: Չկոռումպացված պաշտոնյան ունի շատ ուժեղ ներքին արգելակներ՝ արժեքները, իսկ կոռումպացվածի տորմուզի կալոդկեք մաշած են: Այսօր՝ հուլիսի 13-ին, Լոռիում «ՍՄԱՐԹամեջ»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօր Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց. «Այդ մեկ մարդը դու ես, այդ մեկ մարդը ես եմ»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով իրեն հարց ուղղած երիտասարդ աղջկան:

Փաշինյանի խոսքերով, այսօրվա Հայաստանում քաղաքացին հավատում է ինքն իրեն, ինչը չկար մինչ 2018 թվականը, երբ մաքուր հայկական հեղափոխություն եղավ՝ առանց օտար ուժերի:

Նույն շարքից