Հասարակություն 

Վայոց ձորում 15-ամյա տղան, վտանգելով իր կյանքը, փրկել է ընկերոջը և ջրահեղձ եղել

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչութունում շարունակվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ, 15-ամյա Ալեն Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքնննությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այս տարվա հունիսի 1-ին ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Վայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Հարունի կամուրջ» կոչվող տարածքում երեխա է ընկել գետը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ա. Սարգսյանը Արփա գետի «Գալամյակ» կոչվող տարածքում լողանալու նպատակով մտել է գետը, լողացել գետի արագընթաց և վարար հատվածով, որտեղից էլ ջրի հոսանքը պտտել է նրան և քշել դեպի ներքև:

Իրականացնած որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը, ժամը 18:30-ի սահմաններում «Հարունի կամուրջ»-ին հարակից տարածքում Վայք քաղաքի բնակիչ Ստեփան Սարգսյանի կողմից Արփա գետում հայտնաբերվել է Ա. Սարգսյանի դին՝ բերանքսիվայր ջրի մեջ:

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից