Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում մասնակցեց «ՍՄԱՐԹամեջ»-ին: Ելույթից հետո վարչապետը հայտնեց, որ պատրաստ է պատասխանել երեք հարցի:
Երբ երեկ հարցերն ու պատասխանները հնչեցին և կազմակերպիչները պատրաստվում էին ավարտել միջոցառումը, մի երիտասարդ խնդրեց վարչապետ Փաշինյանին ժամանակ տրամադրել իր հետ հանդիպմանը:
Փաշինյանը նշեց, որ այսօր չի կարող:
«Դուք ընդհանրապես ձևաչափ չունեք Ձեզ հետ հանդիպման»,-հայտարարեց երիտասարդը, ով ասաց, որ ինքը Կիրովականից է:
Վարչապետը նշեց, որ հանդիպելու համար տարբեր ձևաչափեր կան:
Դրանից հետո հյուրը հայտարարեց, որ հանդիպման ձևաչափ չկա, նշեց, որ ինքը գնում է ու հեռացավ: