Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում նոր հակաահաբեկչական օպերացիայի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրաքի հյուսիսում հուլիսի 12-ին ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին) մեր հատուկջոկատայինները նոր օպերացիա են սկսել՝ «Թաթ-2», որը եղել է հրետանիի աջակցությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Օպերացիային մասնակցելու են ցամաքային ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ, անօդաչուներ: Այն ուղղված է իրաքյան Հաքուրքում ահաբեկիչներին ոչնչացնելուն:
Նախորդ անգամ թուրքական զորքերն Իրաք մտել էին մայիսի վերջին: