Սոմալիի հարավում հյուրանոցի վրա տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհվել է 26 մարդ, այդ թվում՝ արտասահմանցիներ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Զոհերի թվում կա 2 ամերիկացի, 1 բրիտանացի, 1 կանադացի, 3 կորեացի, 3 քաղաքացի՝ Տանզանիայից:
Տուժածների թիվը հասնում է 56-ի:
Տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Աշ-Շաբաբ խմբավորումը: