Հայաստան Քաղաքականություն 

Ինձ կփոխարինի Գայանե Աբրահամյանը. Մխիթար Հայրապետյան

analitik.am

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ խորհրդի արտահերթ նիստը։

Խորհրդի որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» որոշման մեջ:

«Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում ինձ կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Գործընկերոջս բեղմնավոր աշխատանք եմ մաղթում մեր պետության համար խորհրդարանական դիվանագիտության այս կարևոր միջազգային հարթակում։

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյան

Նույն շարքից