Թբիլիսիում վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի տան վրա նրան վիրավորող գրությամբ ցուցանակ է հայտնվել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «КП»-ին։
«Այստեղ ապրում է չար աքլոր Գեորգի Գաբունիան»,-գրված է ցուցանակի վրա:
Գաբունիայի հարևանների խոսքերով վերջինս արդեն մի քանի օր է շրջում է թիկնապահներով, քանի որ նրա դեմ պարբերաբար իրականացվում է բողոքի ակցիաներ։
Հաղորդավարի ընտանիքի անդամներին մոտ բարեկամները հայտնել են, որ վերջինիս ծնողներն «ամաչում են նայել մարդկանց աչքերին», դրա համար շատ քիչ են դուրս գալիս տանից։
«Ընդհանրապես նա հանգիստ մարդ է։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվեց Իտալիա ուսումը շարունակելու նպատակով, արձակուրդներին գալիս էր տուն և նորից գնում սովորելու։ Ընդհանուր առմամբ իրենց ընտանիքը շատ փակ է»,-ասել է հարևաններից մեկը։
Հիշեցնենք, որ «Ռուսթավի2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով: Որը քննադատվել է բազմաթիվ օգտատերերի, ինչպես նաև Ռուսստանի և Վրաստանի մի շարք քաղաքական գործիչների կողմից։