Տեսանյութեր Հասարակություն 

Ես եղել եմ պատգամավոր և գնացել եմ 9-րդ դասարանի երեխաների հետ սովորել անգլերեն. Փաշինյան

Հեղափոխությունը սա է, որ 40, 50 տարեկան մարդը կարող է գալ երեխայի հետ նույն սենյակում նստել և ինչ որ բան սովորել: Այսօր՝ հուլիսի 13-ին, Լոռիում ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինձ համարում եմ այսպիսի արժեքների կրող: Ես եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր և գնացել եմ ամերիկյան համալսարանում 9-րդ դասարանի երեխաների հետ սովորել անգլերեն: Հեղափոխությունը դա է: Եթե մեզնից յուրաքանչյուրն ամեն օր մի նոր բան չի սովորում, կորցնում է ժամանակը, ինքը փորում է մեր բոլորիս և իր առաջին հերթին հուսահատության փոսը: Մենք դուրս ենք եկել հուսահատության փոսից, բայց դեռևս քայլում ենք հույսի կածաններով, մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի մայրուղին: Մենք գիտենք ինչ պետք է անել դրա համար, Հայաստանն ագրարայինից պետք է վերածվի արդյունաբերական երկրի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ սա է այն ճանապարհը, որը պետք է փոխի մեր կյանքը:

Նույն շարքից