Հասարակություն գլխավոր 

Անջատվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի գազամատակարարումը

Ս.թ. հուլիսի 15-ին (երկուշաբթի), ժամը 18:00-20:00 պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով երկու ժամով անջատվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի գազամատակարարումը:

Հուշահամալիրի շրջակա տարածք մարդկանց մուտքն արգելվելու է: Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինություն

Նույն շարքից