Հասարակություն 

Քիթս չեմ խոթում ուրիշի լվացքի մեջ, ուրիշի խորդանոցը կամ վերմակի տակ. Թևան Պողոսյան

Մի հետաքրքիր բան եմ նկատել. մարդիկ քեզ կարող են արհամարել տարիներով, քո մասին ինչ ասես չասել, նույնիսկ վրադ նամակներ գրել միջազգային տարբեր ատյաններ, մի սենյակում գտնվելիս էլ մտածել միայն, թե ինչպես «կծեն, խայթեն, վիրավորեն,,,»: Ու ամենակարևորը՝ իրենց պարտքն են համարում բարձրաձայն զարմանալ, թե դու ինչպես կարող ես լինել ազատ մարդ: Այո, ազատ, անկախ, քո տեսակի մեջ, հանգիստ, բարյացակամ, գրականությունը, արվեստը, միտքն ու գործը գնահատող՝ քո ներքին ազատության ուժով տարիների ընթացքում վաստակածդ սոցալական շրջապատի հետ շփումներում: Նման վերաբերմունքը չգիտեմ անգամ ոնց անվանել: Սա նախանձ չէ՝ մի այլ երևույթ է:

Սիրելիներ ու հարգելիներ, եղեք ազատ, շփվեք ում հետ ցանկանում եք, գնացեք ուր ուզում եք, շփվեք ում հետ ցանկանում եք, Ես այդպես եմ վարվում: Եվ եթե որևէ մեկին դուր չեմ գալիս, ապա խնդիրը, թերևս իմ ու ձեր հարաբերությունների մեջ փնտրեք, ոչ թե իմ ու աշխարհի, իմ ու սոցիալական շրջապատի հարաբերությունների: Նրանք իմ հանդեպ ձեր մասնավոր վերաբերմունքի հետ կապ չունեն: Եղեք պրոֆեսիոնալ, ես իմ անձնական հարաբերությունները, և իմ քաղաքակական հայացքները երբեք չեմ խառնում: Նույնպես իմ հարաբերությունը որևէ մեկի հետ չեմ պայմանավորում նրա վերաբերմունքով ուրիշների հանդեպ: Քիթս չեմ խոթում ուրիշի լվացքի մեջ, ուրիշի խորդանոցը կամ վերմակի տակ: Ազատությունն ինձ համար նախ և առաջ հենց սա է: Մենք պիտի ինքներս մեզ մի հարց տնաք, բաց ու ազատ հասարակությու՞ն ենք կառուցում, որը հիմնվում է սիրո և հանդուրժողականության վրա, թե՞ սրա-նրա նախապատվություններից կախյալ ու անհանդուրժող: Իսկ եթե որևէ բան ձեզ դուր չի գալիս ու անպայման պետք է այդ մասին բարձրաձայնեք, ապա միշտ հիշեք՝ թիրախավորեք խնդիրը, ոչ թե անձերին: Անձի՝ մարդու դաշտը ձերը չի, իրեն է, իր անձնականը. ով ինչ անի, իրեն կանի, այլ ոչ թե ձեզ: Եղեք նեքրուստ ազատ ու անկախ՝ ձեր մեջ, ու մի օր լիովին կըմբռնեք, թե ինչու եմ համարում, որ «յան»-ով ավարտվող ազգանունով թշնամի չունեմ:

Մի կորցրեք տարիներով ձեռքբերված սոցիալական կապիտալը: Մի շատ կարևոր օր իրար «գումարելով» դրանք ստանալու ենք մեր ազգային հարստության ամենակարևոր բաղադրիչը՝ միասնությունը:

Բարի ու ուրախ հանգստյան օրեր բոլորին:

Թևան Պողոսյան

Նույն շարքից