42-ամյա միլիարդեր Ջեկ Դորսին, որը հանդիսանում է Twitter-ի և Square-ի սեփականատերը, հստակ գիտի, թե ինչպես պետք է ապրել։ Դորսին հավատարիմ է ստոիցիզմի փիլիսոփայությանը և հաճախ է այդ մասին գրում թվիթերյան իր էջում, և որի համար շատերն են նրան քննադատում։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Վերջինս վստահ է, որ հաջողության հասնելու համար իրեն պետք է բացառապես մաքուր գիտակցություն։
Դորսեյի մտավոր առողջության վրա ամենամեծ ազդեցությունն ունի մեդիտացիան, որով նա զբաղվում է արդեն 20 տարի: Դորսին մեդիտացիայով զբաղվում է առավոտյան և երեկոյան, մեկ ժամ: Մեդիտացիան նվազեցնում է սթրեսը, անհանգստությունն ու դեպրեսիան, մեծացնում է համակենտրոնացումը և ուշադրությունը։
Մինչև Դորսիի աշխատանքի վայր հասնելը տևում է 75 րոպե, և դա թույլ է տալիս նրան քայլել և թարմացնել գլուխը՝ ժամանակ տրամադրելով խնդիրների մասին հանգիստ մտածելու համար:
Դորսին կատարում է նաև ինտենսիվ մարզումներ, որը տևում է ընդամենը յոթ րոպե։
Սառույցով լոգանք
Այս մեթոդը Դորսին օգտագործում է արդեն երեք տարի։ Սկզբում ընդունում է տաք, այնուհետև սառույցով լոգանք։ Կրկնելով նույնը երեք անգամ։
«Ոչինչ ինձ այնքան հոգևոր վստահություն չի տալիս, որքան սառը ցնցուղը: Դրանից հետո ես զգում եմ, որ կարող եմ բացարձակապես ամեն ինչ»,-գրում է նա:
Սառը ջրով ցնցուղը լավացնում է արյան հոսքը, նվազեցնում է բորբոքումներն ու այտուցը:
Ինֆրակարմիր լամպ
Դորսին, աշխատելու ընթացքում միացնում է ինֆրակարմիր լամպ, որը զերծ է պահում ինֆեկցիաներից և առաջացնում է բջիջների վերածնում, որն իր հերթին կանխում է ծերացումը:
Հավելումներ
«Միակ հավելումը, որը ես օգտագործում եմ դա վիտամին C է»,-ասել է Դորսին։
Վիտամին C- ն օգնում է կրճատել քրոնիկ հիվանդությունների ռիսկը և խթանել դիմադրողականությունը:
Օրական մեկ անգամ ուտել
Դորսին միայն ճաշում է: Մոտավորապես ժամը 6: 30-ից մինչև 9: 00-ն ընկած ժամանակահատվածում, ուտում է ձուկ, հավի միս կամ սթեյք աղցան պատրաստված սպանախով, ծնեբեկով կամ բրյուսելյան կաղամբով:
Չուտել հանգստյան օրերին
«Ես չեմ ուտում ուրբաթ օրվանից մինչև կիրակի։ Առաջին անգամ, երբ փորձեցի զգացի, որ իմ մոտ առաջանում են տեսիլքներ։ Սակայն հետո, ամեն ինչ սկսվեց կարգավորվել, և ես ինձ սկսեցի լավ զգալ»,-գրում է նա։
Մինչ այս մեթոդից օգտվելն անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ։