Մոսկվայում մեկնարկել է գիշերային հեծանվային փառատոնը, այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Մասնակիցները գիշերային Մոսկվայով կանցնեն ավելի քան 10կմ: Կազմակերպիչների խոսքերով, մասնակիցների թիվը անցնում է 3,5 հազարը:
Ինչպես նաև փառատոնի ընթացքում գրանցվել է համաշխարհային ռեկորդ. ավելի քան 2,5 հազար ներկայացուցիչ կազմել են մարդկանցից բաղկացած աշխարհի ամենամեծ հեծանիվը: