Կիրովի քաղաքային խորհրդի պատգամավոր Պավել Վալենչուկը «Говорит Москва» ռադիոյին հայտարարել է, որ «Борщ» հրատարակչության ադմինիստրացիային պահանջելու է ներեղություն խնդրել իրենից՝ իր մասնակցությամբ մեմեր ստեղծելու համար:
Պատգամավորը հայտարարել է, որ չի փոխել իր տեսակետը և չի պատրաստվում ետ վերցնել նախապես ոստիկանություն տված իր դիմումը:
Վալենչուկը նշել է, որ իր նպատակը միայն այն է, որ իրենից ներեղություն խնդրեն և չշարունակեն այդ չհիմնավորված նեգատիվ քայլերը: Հավելել է, որ ոչ մեկին ստորացնել չի ցանկանում: