Հայաստան Հասարակություն 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի ավտոկայանում /Լուսանկարներ/

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր եղան Վանաձորի ավտոկայանում

Այցը ճանաչողական էր: Նախարարը տեղում ծանոթացավ կայարանի ներկայիս պայմաններին և այն խնդիրներին, որ վերջին շրջանում, հատկապես ուղևորափոխադրումներ իրականացնելու և դրա համար անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով, առաջացել են Վանաձորի ավտոկայանում:
Մարզի ղեկավարը նախարարին տեղեկացրեց ստեղծված իրավիճակի մասին: Նա նշեց, որ մեկ միասնական օպերատորի համակարգի ներմուծումը կարող է արմատապես փոխել ծառայությունների որակը, սակայն խորը ուսումնասիրությունների և փոփոխությունների խիստ անհրաժեշտություն է նկատվում:
Խնդիրը կառավարության ուշադրության առանցքում է, քանի որ մեծ կարևորություն է տրվում ծառայության այս տեսակի բարելավմանն ու, ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների արագ, ապահով ու որակյալ տեղաշարժն իրականացնելու համար հարկավոր են արմատական փոփոխություններ:

 

Նույն շարքից