Հայաստան Հասարակություն 

Պաշտպանում եմ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատավորների ցանկացած ողջամիտ որոշում. Արմեն Խաչատրյան

analitik.am

Պաշտպանում եմ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատավորների ցանկացած ողջամիտ որոշում՝ նաև վաղվանից կոմբինատի բնականոն աշխատանքները վերսկսելու որոշումը։ Պետական համապատասխան կառույցները պետք է իրենց լիազորությունների շրջանակներում ապահովեն Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքային և սոցիալական իրավունքների իրացումը։

Հանքարդյունաբերության բնագավառում հատկապես անելիքները շատ են։ Անհրաժեշտ է օր առաջ հիմնովին վերանայել, բարեփոխել հանքարդյունաբերության ոլորտին առնչվող ողջ օրենսդրությունը։ Այսօրվա իրավակարգավորումներով պաշտպանված չէ աշխատավորը, համայնքը, անտեսված է պետական շահը։

Ագարակում աշխատավորները ներկայացրին կոմբինատի վարչակազմի կողմից իրավունքների սիստեմատիկ կոպիտ խախտումների բազմաթիվ դեպքեր։ Սեփականատիրոջ կողմից խոստացվել է աշխատավորների ներկայացրած պահանջները քննարկել և հնարավորության դեպքում լուծել։ Հուսով եմ աշխատանքային և այլ իրավունքների խախտման դեպքերը այս փուլում կհասցվեն գոնե տրամաբանական նվազագույնին։

Հետևելու եմ վարչակազմի կողմից առկա իրավիճակը շտկելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին։

 

Արմեն Խաչատրյան

Նույն շարքից