Հայաստան Հասարակություն 

Օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Այս պահին Սևանում ենք և Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան ՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության:

Մեկ բան հստակ է. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով:

Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կքննարկենք ստեղծված արտակարգ իրավիճակն ու կփորձենք գտնել լուծումներ։ Լալահառաչ ելույթներով հարցեր չեն լուծվելու։ Գործ անել է պետք։

Սևանը հիվանդ է:

 

Նաիրա Զոհրաբյան

Նույն շարքից