Քաղաքական Հասարակություն 

ԱՄՆ-ում շները կերել են իրենց տիրոջը

Տեխասի  57-ամյա բնակիչ Ֆրեդի Մեքը ապրել է իր 18 շների հետ, մարդկանցից հեռու: Նրա հարազատները երկու շաբաթը մեկ անգամ այցելել են նրան, որպեսզի վերջինիս տանեն խանութ գնումներ անելու: Հենց նրանք են առաջինն իմացել Մեքի անհետանալու մասին:

Ավելի ուշ իրավապահները և համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները ոսկորների մնացորդներ են հայտնաբերել, իսկ դրանից հետո պարզել են, որ շներն ուղղակի կերել են իրենց տիրոջ մարմինը:

Washington Post-ի հետ զրույցում տարածքի շերիֆը նշել է, որ նորությունը նախ անհավանական է թվացել, քանի որ տղամարդու մարմնից որևէ բան չի մնացել: Սակայն, երբ նմանատիպ այլ օրինակի մասին հիշատակվել է, բոլորն արդեն հավատացել են դեպքերի նման զարգացմանը:

Մեքի 13 շներին քնեցրել են ագրեսիվ վարքի համար: Իսկ մինչ այդ շները հասցրել են սպանել իրենց հետ ապրող շներից երկուսին: Մահացած ամերիկացու շներից 3-ը դեռ ողջ են:

Նույն շարքից