Հասարակություն Բարի օր 

Հայրը կյանքի գնով փրկել է 8-ամյա դստերը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 46-ամյա տղամարդը ջրախեղդ է եղել՝ սեփական կյանքի գնովց փրկելով դստերը: Այս մասին հայտնում է The News-Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թոմաս Զակրևսկին դստեր և ևս մի քանի քաղաքացու հետ հանգստանալիս է եղել նահանգի կղզիներից մեկի ափին: Երբ ալիքները բարձրացել են, Թոմասն ու վերջինիս դուստրը չեն հասցրել ժամանակին հեռանալ:

Հայրիկին հաջողվել է ջրից դուրս բերել 8-ամյա դստերը, սակայն ինքը չի կարողացել փրկվել՝ ակնթարթորեն հայտնվելով ուժեղ ալիքների ճիրանում:

3 ժամա անց ջրասուզակները հայտնաբերել են Թոմասի դին: Դին եղել է այն վայրից 800 մետր հեռավորության վրա, որտեղ նրան վերջին անգամ նկատել են:

Նույն շարքից