Հասարակություն Ֆեյսբուք 

Տարիքով կին, 4-5 տարեկան երեխայի ձեռք բռնած, բառիս բուն իմաստով թռավ մեքենայիս առաջ. Եգանյան

Առավոտ շուտ Մաշտոցի պողոտա-Խորենացի խաչմերուկն անցնելիս տարիքով կին, 4-5 տարեկան երեխայի ձեռք բռնած Խորենացի կայանած ավտոմեքենաների հետևից բառիս բուն իմաստով թռավ մեքենայիս առաջ՝ փորձում էր չթույլատրված վայրում փողոց անցնել:

Մի կերպ կանգնեցի, իջա, գոռգռացի, ասի մեծ մարդ ես, երեխայի կյանքը ինչու ես վտանգում, անցում կա 5 մետր այն կողմ: Թարս-թարս նայեց ու էլի չթույլատրված տեղով երեխու հետ անցավ փողոցը:

Մեքենայիս մեջ ռեգիստատոր չկա ափսոս, պետք է նման մարդկանց նկարները տարածել, որ երեխեքի ծնողներն իմանան ում են վստահում իրենց երեխաներին:

Զոհրապ Եգանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից