Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Ջրաշեն թաղամասում. տուժածներ չկան

analitik.am

Հուլիսի 14-ին, ժամը 21:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն և Մուշավան թաղամասերի մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:33-ին, մարվել՝ 22:49-ին:

Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասում այրվել են 1 հա բուսածածկ տարածք և ոչ բնակելի վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ):

Նույն շարքից